Թուրքիայում հետաքննություն են սկսել կորոնավիրուսով վարակված Էրդողանին վիրավորելու համար

Ստամբուլի դատախազությունը կիրակի հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, ովքեր վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե ինքը վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի թաղամասերից մեկում արդեն ձերբակալվել է մեկ մարդ։ Նա մեղադրվում է սադրիչ և վիրավորական բովանդակությամբ մեկնաբանություն հրապարակելու մեջ։ Թուրքիայում գործում է նախագահին վիրավորելու մասին օրենքը, ըստ որի՝ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժվել ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Նախօրեին Էրդողանը սոցցանցերում հայտարարել էր, որ վարակվել է «օմիկրոն» շտամով։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ընթանում է թեթև։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի՝ հիվանդությունը չի խանգարում նախագահին շարունակել իր աշխատանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել