Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: