Ինչպե՞ս են ուղղումներ կատարվում նոտարական կարգով վավերացված փաստաթղթերում

Նոտարը, մինչև փաստաթղթի վավերացումը կամ հաստատումը, իրավունք ունի ուղղել փաստաթղթերում տեղ գտած ակնառու լեզվական և տպագրական սխալները, ընդ որում, ուղղումները պետք է կատարվեն այնպես, որպեսզի բոլոր սխալ գրվածները և ապա ուղղվածները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում:

Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, իսկ անմիջապես դրանց վերևում գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը: Փաստաթղթի վավերացումից կամ հաստատումից հետո նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն ուղղումներ կատարել վավերացված կամ հաստատված փաստաթղթում:

Նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն փոփոխություններ կամ լրացումներ կատարել վավերացված կամ հաստատված փաստաթղթում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Վերը նշված կարգի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, փոփոխություններն ու լրացումներն առ ոչինչ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել