Պաշտոնական Բաքուն անդրադարձել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն հայտարարություն է տարածել ու անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ով ավելի վաղ հայտարարել էր՝ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար։

Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործողությունները պետք է իրականացվեն՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Հենց այդ սկզբունքով է իրականացվում միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությանն ենք ներկայացնում, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»,-նշվել է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել