ԱՄՆ-ն կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կրկին կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով՝ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, որտեղ հնարավոր է մեկնել, ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարությունում։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների ուժեղացված սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: ԱՄՆ դեսպանատունը Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում մտածել այժմ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն կամ մասնավոր ուղևորափոխադրումների տարբերակները»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունը իր քաղաքացիներին առաջարկում է մեկնել Ուկրաինային հարևան երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։ Միաժամանակ, դեսպանատունը խորհուրդ չի տալիս Մոլդովա մուտք գործել Պրիդնեստրովյեով, քանի որ այս դեպքում դիվանագիտական ​​ներկայացուցչությունը կունենա «սահմանափակ մուտք» և այն չի կարողանա լիարժեք օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։

Դեսպանատունը նշում է, որ պատրաստ է կերդիտներ տրամադրել այն ​​ամերիկացի քաղաքացիներին, ովքեր ներկայում չեն կարողանում տոմս գնել դեպի ԱՄՆ թռիչքի համար։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ թույլ է տվել դիվանագիտական ​​անձնակազմի մի մասի մեկնումը Ուկրաինայից և ընտանիքի բոլոր անդամներին առաջրկվել է կոմերցիոն թռիչքներով լքել երկիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել