Ուկրաինան հայտարարել է ՆԱՏՕ-ից բացի այլ անվտանգության դաշինքներին միանալու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դիտարկել անվտանգության դաշինքներ ստեղծելու վերաբերյալ ՆԱՏՕ-ից բացի, նաև այլ երկրների առաջարկները։

«Եթե որոշ երկրներ պատրաստ են Ուկրաինային առաջարկել պաշտպանական դաշինք կամ անվտանգության ոլորտում, ցանկացած դժվար պահին իրական հզոր օգնություն ցուցաբերել, ապա մենք պատրաստ ենք նման համաձայնագրերի: Անկեղծ ասած, աշխատում են նման բաների վրա»,- ասել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն վախենում է Ուկրաինային անդամակցել անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց նախագահը նշել է, որ եթե պատերազմ լինի, ապա դա կլինի դաշինքի երկրների սահմաններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել