Aliq.ge-ն հայտնում է, որ հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 762 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 075 154-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 160 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 972 745 մարդ։
Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 14 774:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 21.24%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 14.15%, վերջին 7 օրվանը՝ 18.01%: