«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը կարծես թե այժմ գտնվում է ոստիկանության Մարտունու բաժնում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վերջինիս փաստաբան Բենիկ Գալստյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր՝ հունվարի 24-ին, ժամը մոտ 17:00-ին նրան իր տան բակից դիմակավորված անձինք բերման էին ենթարկել:
Նշենք նաև, որ Շիրինյանի փաստաբանը դիմել էր տարբեր իրավապահ մարմինների, այդ թվում նաև ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, բայց նրան գտնել չէր հաջողվել:
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: