Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 696 նոր դեպք

Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ եևկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 701։

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 696 նոր դեպք, ապաքինվել է 5 408 պացիենտ:

Երեկ, հունվարի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 039 դեպք, ապաքինվել է 5 199 պացիենտ, մահացել է 42 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել