Կրասնոդարի օդանավակայանը նախորդ գիշեր ձյան պատճառով փակ է եղել մինչև կիրակի Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ն, չեղարկվել է 16 չվերթ:
Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Կրասնոդարի օդանավակայանը շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 4.00-ից մինչև 14.30-ը փակվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Կիրակի օրը ձյան տեղումները շարունակվել են, և օդանավակայանը կրկին հայտնել է, որ ստիպված է սահմանափակել աշխատանքը։
«Առատ ձյունն ուժգնացել է կեսգիշերից և շարունակվում է մինչ օրս: Կրասնոդարի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները սկզբում մինչև առավոտյան ժամը 5-ը, իսկ ավելի ուշ՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 10.30-ը՝ անվտանգ թռիչքների համար անբավարար գործակցի պատճառով»,- նշվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում օդանավակայանին հաջողվել է իրականացնել նախկինում հետաձգված 20 չվերթ, սակայն գիշերը ստիպված է եղել չեղարկել 16 և հետաձգել 26 չվերթ։ Չորս չվերթ իրականացվել է այլընտրանքային օդանավակայաններ։
«Անոմալ ձյան տեղումները շարունակվում են, և օդանավակայանը փակ կլինի մինչև ժամը 13:00-ն»,- հավելում են մամուլի ծառայությունից։