Եվրահանձնաժողովը հայտնել է գազի գնի թանկացման պատճառը

Եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը նշել է, որ գազի թանկացման պատճառներից մեկը աշխարհաքաղաքական լարվածությունն է։

Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրահանձնաժողովը հորդորել է չսպասել գազի գնի նվազմանը: Ինչպես նշել է Եվրահանձնակատարը, վերջին շրջանում վառելիքի գները հասել են պատմական առավելագույնի, ինչն անուղղակիորեն ազդել է Եվրամիության սակագների վրա, որի հետևանքով էլ գազի սպառողները և արդյունաբերությունը կանգնել են սպառած գազի համար վճարելու դժվարությունների առաջ: Նա հավելել է, որ Եվրամիությունը 21 միլիարդ եվրոյի չափով աջակցության միջոցներ է տրամադրել քաղաքացիներին։

Նշենք, որ ուրբաթ օրը Եվրոպայում գազի գինը հատեց հազար խորանարդ մետրի դիմաց 900 դոլարի շեմը, իսկ դեկտեմբերի վերջին այն հասել էր հազար խորանարդ մետրի դիմաց 2190, 4 դոլարի: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել