Նոր Զելանդիայի վարչապետը չեղյալ է հայտարարել իր հարսանիքը COVID-19-ի սահմանափակումների պատճառով

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է իր հարսանիքը չեղարկելու մասին՝ կորոնավիրուսով պայմանավորված երկրում նոր սահմանափակումների պատճառով:

Այս մասին Արդերնը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատճառով Նոր Զելանդիան պատրաստվում է երկուշաբթի օրը կիրառել նոր սահմանափակումներ: Միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են ծննդյան արարողությունները և հարսանիքները, թույլատրվելու է ոչ ավելի, քան 100 մարդ:

«Ինչ վերաբերում է ինձ, իմ հարսանիքը չի կայանա, ես պարզապես միանում եմ այն ​​նորզելանդացիներին, որոնք արդեն զգացել են համաճարակի հետևանքները», – ասել է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել