Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր այցը Ուկրաինա կկայանա փետրվարի սկզբին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր առաջիկա շաբաթներին Էրդողանի՝ Ուկրաինա նախատեսվող այցի մասին։

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Էրդողանը նաև հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու Թուրքիայում առկա տարաձայնությունները։

«Հաջորդ ամսվա սկզբին ես նախատեսում եմ այց Ուկրաինա»,- հայտարարել է Էրդողանը մամուլի ասուլիսում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել