Ալեն Սիմոնյանն ԱՄՆ գործուղման կազմում ընդգրկել է կնոջը, օգտվել բիզնես դասի տոմսից․ Արեգնազ Մանուկյան

Ազգային Ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ Ալեն Սիմոնյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման կազմում ընդգրկել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից:

«Եթե տեղյակ եք, ապա հանրությանը ներկյացրեք, թե որքանով են իրականությանը համապատասխանում իմ կողմից նշված ոչ պաշտոնական տեղեկությունները, նաև ներկայացրեք, թե Հայաստանի հպարտ քաղաքացիների գրպանից որքան գումար է հատկացվել այդ այցի համար»,-ասաց նա:

Արեգնազ Մանուկյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի նախագի պաշտոնում այցելել է յոթ երկիր, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար:

Հակոբ Արշակյանն ասաց, որ զարմացած է Արեգնազ Մանուկյանի հարցերից, քանի որ ինքն էլ ԱԺ պատգամավոր է և տեղյակ է, որ բոլոր ծախսերը թափանցիկ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել