Կորոնավիրուսի դեմ ռնգային պատվաստանյութը, որի վրա աշխատում է Գամալեա համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնը, բաղկացած կլինի երկու բաղադրիչից, բայց եթե այն օգտագործվի որպես խթանիչ դեղաչափ, ապա բավարար կլինի միայն մեկ բաղադրիչը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Ավելի վաղ Գամալեա կենտրոնի ղեկավարի տեղակալ Դենիս Լոգունովը հայտնել էր, որ COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ռնգային տարբերակը լրացուցիչ արգելք է ստեղծում վերին շնչուղիներում՝ իմունիտետի տեսքով և ունի նվազագույն կողմնակի ազդեցություններ: