Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են. Արեգնազ Մանուկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թանկարժեք» նախագահը

Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից
Դեռևս նախորդ տարեվերջին պատգամավորական հարցում էի ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքվելով, թե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը

1․ 2021 թ․ ընթացքում ընդհանուր առմամբ քանի՞ արտասահմանյան այց է կատարել։

2․ Ընդհանուր առմամբ՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի համար։

3․ Այցերից յուրաքանչյուրի համար որքա՞ն գումար է ծախսվել։

4․ Ի՞նչ միջոցներից են ծախսվել այդ գումարները։

5․ Ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել այցերից հետո։
Այսօր ստացել եմ պաշտոնական պատասխանը, որում բավականին մանրամասն ներկայացված է, թե որ երկիր է այցելել Արմեն Սարգսյանը և ինչ հարցեր է այնտեղ քննարկել։ Սակայն, ուշադրությո՛ւն․ թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի և դրանցից յուրաքանչյուրի համար, նախագահականից չեն պատասխանել; Նշել են միայն՝

Գործուղման ծախսերն իրականացվել են՝

1) համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման, որը հասանելի է minfin.am կայքի «Պետական բյուջե» բաժնում.

2) հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Ահա սա՛ է Սահմանադրությամբ մեզ պարտադրված ՀՀ նախագահը, ում գործուղումները, ըստ հիմնավոր կասկածների, բավականին թանկ են նստում հարկատուներիս վրա և ում արտասահմանյան վոյաժների վրա ծախսվող գումարների չափը չի ներկայացվում հանրությանը։

 

 

Нет описания фото. Нет описания фото. Возможно, это изображение (текст) Нет описания фото. Нет описания фото. Нет описания фото. Возможно, это изображение (текст)

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել