ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

Եվրամիությունը պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետի երկարաձգման մասին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի տնտեսության առանձին ոլորտներում գործող սահմանափակումները՝ մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը», – ասված է ԵՄ-ի հաղորդագրության մեջ։

Եվրամիության երկրների ղեկավարները 2021 թվականի վերջին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Մոսկվային նաև կոչ են արել սկսել իրագործել մինսկյան պայմանավորվածությունները։

Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի տնտեսության ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին։

Արգելք կա նաև զենքի, երկակի նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման վրա։

Նշենք, որ ԵՄ-ն տնտեսական սահմանափակումներ մտցրեց 2014 թվականի հուլիսի 31-ին՝ մեկ տարի ժամկետով։ 2015 թվականի մարտին այդ ժամկետը կապված էր «մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական կատարման հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել