Ալմաթիի օդանավակայանը հունվարի 14-ից շուտ չի վերսկսի աշխատանքը, ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Այո, մենք հաստատում ենք», – լրագրողներին ասաց մամուլի ծառայության ներկայացուցիչը, երբ նրան խնդրեցին մեկնաբանել սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունները:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արևմուտք) Ժանոզեն և Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արևելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը:
Ի պատասխան իշխանությունները մինչև հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում և հակաահաբեկչական գործողություն սկսել: