Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ փետրվարի սկզբին Վրաստանում «օմիկրոնի» օրական թիվը կարող է հասնել 60 հազարի։ Այս մասին Գամկղրելիձեն ասել է, այսօր հունվարի 11-ին կառավարությունում տեղի է ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։
Խոսելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի մասին Գամկղրելիձեն ասել է, որ վերջերս ավելացել են թեժ գծերի և առցանց կլինիկաների թիվը՝ կապված «օմիկրոնի» դեպքերի ավելացման հետ։
«Կանխատեսման ինստիտուտը՝ Healthmetric-ը, որի վրա մենք հիմնվում ենք, ըստ վերջին տվյալների՝ 20-30 տոկոսը կհայտնաբերվի լաբորատորիայում, կամ ինչ-որ տեղ կարող ենք ունենալ օրական 10-12-15 հազար դեպք»,- ասել է Գամկղրելիձեն՝ հավելելով, որ Վրաստանում օրական հայտնաբերված դեպքերի առավելագույն թիվը 6-7 հազար է։
Գամկղրելիձեն, այնուամենայնիվ, ասում է, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ «օմիկրոնի» դեպքերի 5-10%-ը պահանջում է հոսպիտալացում՝ ի տարբերություն «դելտայի», որի հոսպիտալացումը միջազգայնորեն 20% էր։
Նշենք նաև, որ մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ լաբորատոր պայմաններում հաստատվել է «օմիկրոնի» շտամի 951 դեպք։ Սակայն, ըստ բժշկական փորձագետների, այդ թվում՝ Ամիրան Գամկղրելիձեի, չհաստատված դեպքերի թիվը մի քանի անգամ ավելի է, քանի որ կորոնավիրուսի այս շտամ հնարավոր է բացահայտել կա՛մ հատուկ PCR, կա՛մ լաբորատոր թեստով։