Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում չբացահայտված տեղեկատվության ապօրինի օգտագործման համար

Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի հիմքերով ստացած, տարածած կամ օգտագործած անձը պարտավոր է այդ տեղեկատվության օրինական տիրոջը հատուցել դրա ապօրինի օգտագործմամբ պատճառված վնասները:

Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է տարածելու իրավունք չունեցող անձից, որի մասին չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ պատճառված վնասների հատուցում, սկսած այն պահից հետո, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է: Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի այդ տեղեկություններն օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից ու վերջինիս հանդեպ պատասխանատվություն չի կրում դրա օգտագործման համար:

Իրավաբան,net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել