ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ շարունակում է խաղաղապահներ տեղափոխել Ղազախստան

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդադեսենտային զրքերի ծառայողները ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությամբ շարունակվում են տեղափոխվել Ղազախստան։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Տեղեկանում ենք Известия-ից։

«Ստանդարտ տեխնիկայով և սպառազինությամբ օդադեսանտային ուժերը ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով թռչում են Մոսկվայի և Ուլյանովսկի շրջանների օդանավակայաններից դեպի Ժանոզեն և Ալմաթի օդանավակայաններ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները, որոնք ավելի վաղ ժամանել էին Ղազախստան, արդեն սկսել են կատարել իրենց խնդիրները։

Մասնավորապես՝ խաղաղապահները հսկում են պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտները, աջակցում հանրապետության իրավապահներին իրավիճակը կայունացնելու գործում։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել