Ղազախստանի նախկին մայրաքաղաք և ամենամեծ քաղաք Ալմաթիում հեռուստատեսային հեռարձակումն ընդհատվել է, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Ալմաթիում ընդհատվել է հեռուստաալիքների հեռարձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ տեղեկություններ են ստացվել Ալմաթիում Կոկտոբե հեռուստաաշտարակի գրավման մասին։ Ավելի ուշ հեռուստաաշտարակի գրավման մասին տեղեկությունը չի հաստատվել։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։