Ալմա Աթայում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Շենքից սև ծուխ է բարձրանում, կրակոցների ձայներ են լսվում։ Քաղաքապետարանում հրդեհ է բռնկվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները փորձում են ներխուժել քաղաքապետարան, նրանք ծեծկռտուքի մեջ են մտնել ոստիկանների հետ, ծեծել անվտանգության աշխատակիցներին և խլել նրանց վահաններն ու սաղավարտները։ Ոստիկանությունն օգտագործում է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ։
Միաժամանակ Ալմա Աթայում գործում է արտակարգ դրություն՝ պարետային ժամ է մտցվել, զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, զենքի, զինամթերքի և ալկոհոլի վաճառքն արգելված է։
Տեսանյութը՝ այստեղ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/01/photo_2022-01-05_13-14-06.jpg)