Ֆրանսիայի Մարսել քաղաքում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի նոր մուտացիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ գիտնականների՝ 12 մարդու մոտ COVID-19-ի թեստերը ցույց են տվել «ոչ տիպիկ» մուտացիա։
Վիրուսի նոր տեսակը կոչել են B.1.640.2: Այն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերին Կամերունից վերադարձած տղամարդու մոտ: Գենոմի անալիզով հայտնաբերվել է 46 մուտացիա, նշել են հետազոտողները:
«Այսպիսով, գենոմի մուտացիաների օրինաչափությունը վկայում է նոր տարբերակի մասին, որը մենք անվանել ենք (IHU) (նկատի ունենալով մեր համալսարանի անվանումը)»,- ասվում է հաղորդագրությունում։
Ներկայումս Ֆրանսիայում տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամը, որը հայտնաբերվել է նոյեմբերին Բոտսվանայում: Ըստ համաճարակաբանների և վիրուսաբանների՝ նոր շտամն ավելի արագ է տարածվում, քան նախորդները։ COVID-19-ի այս տեսակով վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթեւ ընթացք է ունենում, քան նախորդ շտամները: