2013 թվականի ընթացքում պետբյուջեից ՀՀ հատուկ քննչական ծառայությույանը հատկացվել է 265 միլիոն 808 հազար դրամ:
Նշված գումարի մեծ մասը՝ 231 միլիոն 109 հազար դրամը հատկացվել է աշխատողների և աշխատավարձերի վճարման համար: Այնուհետև,գրասենյակային, տրանսպորտային, կենցաղային նյութերի և պարագաների համար հատկացվել է 18 միլիոն 148 հազար դրամ:
Առավել քիչ գումար է հատկացվել ապահովագրական ծախսերի և այլ հարկեր, պարտադիր վճարների համար՝ համապատասխանաբար 120և 100 հազար դրամ:
Ինչպես նաև, գրեթե 8 միլիոն 929 հազար դրամ հատկացվել է կապի և կոմունալ ծառայություններին, 2 միլիոն 900 հազար դրամը վարչական, համակարգչային, կառավարչական և տեղեկատվական ծառայություններին, 1 միլիոն 500 հազար դրամը ներկայացուցչական ծախսերին, 1 միլիոն 956 հազարդրամ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգմանը և պահպանմանը:
Ներքին գործուղման համար ծախսվել է 1 միլիոն 45 հազար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի պետբյուջեից ՀՔԾ-ին հատկացվել էր 254 միլիոն 895 հազար դրամ:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: