ՍԴ որոշումների հիման վրա դատական ակտերի ընթացակարգերը կբարելավվեն

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Մասնավորապես նշվում է, որ ներկայումս դատարանը նոր հանգամանք ի հայտ գալու դեպքում դատական ակտը վերանայում է միայն համապատասխան անձանց ներկայացրած բողոքների հիման վրա:

Մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու պետության պոզիտիվ պարտականության շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ՍԴՈ-984 որոշումը` անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը` դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման ուղղությամբ` պարզելով իրավունքի ուժով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հիմնավորվածությունը:

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել