«Ռիա Նովոստի»-ն հայտնում է, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ, Ռուսաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29.929 նոր դեպք: Հոկտեմբերի 13-ից ի վեր այս ցուցանիշն առաջինն է, որը չի գերազանցում 30 հազարը:
Վարակվածների ընդհանուր թիվը հատել է 10 միլիոնի սահմանը: Այս տվյալները հրապարակել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 31 391-ով: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է մոտ 8 միլիոն 750 հազար:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվն ավելացել է 1132-ով:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մահացել է մոտ 2 միլիոն 895 հազար մարդ: