Այսօր Սոչիում ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման մեկնարկի ժամանակ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին իր առաջարկին ընդառաջելու և Մոսկվա ժամանելու համար։ Նա նշել է, որ այս ընթացքում քիչ գործ չի արվել, սակայն նա տեղյակ է սահմանին տիրող իրավիճակի և գրանցված դեպքերի մասին։
«Այստեղ մեր խաղաղապահները նույնպես դրական դեր են խաղում, ակտիվորեն աշխատում է ռուս-թուրքական զինադադարի վերահսկողության կենտրոնը։ Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր։ Ցավոք, դեռևս կան զոհեր։ Բայց դրա համար էլ մենք հավաքվել ենք: Տեսնել, թե ինչ է արվել և ինչ է պետք անել բոլորի կողմից, որպեսզի ոչ միայն նման բան չառաջանա, այլ ընդհակառակը, պայմաններ ստեղծվեն իրավիճակը հանդարտեցնելու և տարածաշրջանում իրավիճակն այնպիսի որակով զարգացնելու համար, ինչը թույլ կտա մարդկանց ապրել խաղաղության մեջ, իսկ երկրները զարգանան»,- ասել է Պուտինը։
Մանրամասները՝ տեսանյութում։