Սոչիում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Այսօր Սոչիում ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար նախանշել հետագա քայլերը։

Բացի այդ, առանձին ուշադրություն կենտրոնում կլինեն առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը: Նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահի առանձնազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել