Հարցս ուղղում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը. Կարին Տոնոյան

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 26-ի նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող Հայաստանի Հանրապետության և արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում էր՝ ի թիվս այլ կետերի, որ ԱԺ-ն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմաբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը:

Հարցս ուղղում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ համոզված, որ իրենք ավելի ուշադիր հետևում են այս լսումներին, նախագծի շրջանառումներից անցել է մեկ ամիս, ինչը կարծում եմ բավարար ժամկետ էր ձեր նկատած բացթողումները շտկելու, առաջարկներ ներկայացնելու համար, դուք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկե՞լ եք»,-այս մասին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը սահմանազատման և սահմանագծման թեմայով նախաձեռնած խորհրդակցության ժամանակ ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա դիմեց ընդդիմադիր խմբակցություններին, խնդրելով՝ հայտարարության տեքստից հանել ընդդիմադիր այդ ենթատեքստը և հասնել նրան, որ այն ընդունվի»:

Կարին Տոնոյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց՝ հավաքվել Հանրապետության հրապարակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել