«Ժողովուրդը քիչ է դուրս գալիս հրապարակ, որովհետև ժողովուրդն ինքը բաժանված է սիրեմ-սիրեմ կառուցվածքով խմբերի, այսինքն ինքը որ խմբին է սիրում, որին չի սիրում: Ժողովրդի մոտ չկա այն ընկալումը, որ մենք դուրս չենք գալիս, որ մեզ սիրեն, մենք դուրս ենք գալիս պայքարի և ասում ենք՝ հանուն Հայաստանի, մենք որևէ անձի համար դուրս չենք գալիս պայքարի, անգամ մենք քաղաքական որևէ ուժի համար չենք դուրս գալիս: Մենք դուրս ենք գալիս պայքարի, որովհետև այս իրավիճակում, երբ ժողովուրդն իրար դեմ է և իրար է պարսավում»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը:
Անդրադառնալով Իրավաբան.net–ի հարցին, թե ում են տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում, եթե իշխանությունը հրաժարական տա, Կարին Տոնոյանն ասաց. «Մենք ունենք հստակ մեր ծրագիրը, էլի մենք տեսնում ենք համազգային համախմբմաբ ստեղծել համապատասխան կառավարություն և միասին գնալ: Այս պահին որևէ մի ուժ միայնակ չի կարող գալ, որովհետև ժողովրդի մի մասը մեկ ուժի է դեմ, մյուս մասը մեկ ուժի»:
Երևանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյանն ասաց, որ ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվանում է Արցախի հարցից, հիմնախնդրից, ով կցանկանա կանխի դա և աջակցի իրենց, ընդունելի է իրենց համար:
Մանրամասները՝ տեսանյութում: