Ուրիշ ուժ չի կարորղանալու սա իրականացնել. Հովհաննես Ղազարյանը՝ փողոցային պայքարի մասին

«5165 շարժման» անդամ Հովհաննես Ղազարյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ ավելի պլանավորված և ավելի հաշվարկված են ուզում իրենց քայլերն իրականացնել:

«Պետք է գնանք համախմբման, հասկանանք՝ ովքեր են կիսում այս մոտեցումը և իրենց հետ միասին, անկախ նրանից ով կլինի, որ քաղաքական կուսակցությունը կլինի, եթե կիսում են այս նպատակը կփորձենք համախմբել: Մենք մեր առաքելությունն այդ համախմբման մեջ ենք տեսնում, որովհետև ուրիշ ուժ չի կարորղանալու սա իրականացնել»,-նշեց նա:

Ըստ նրա՝ ուրիշ ուժ չի կարող դա իրականացնել, ոչ մի քաղաքական ուժ չի հավաքում բավարար չափով մարդկանց, որպեսզի փոփոխություն տեղի ունենա: Հովհաննես Ղազարյանը նշեց, որ արդար է, որ փողոցային պայքարով իշխանության եկածը՝ այդ տարբերակով էլ գնա. «Փողոցային պայքարը սահմանադրորեն թույլատրելի տարբերակ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել