Աշխատանքային հանդիպում է կայացել «Ազատագրական շարժմանը» միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․ որում ասվում է․

«Այսօր աշխատանքային հանդիպում է կայացել «Ազատագրական շարժմանը» միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ, քննարկվել շարժման նպատակն ու խնդիրները:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կարևորելով՝
Շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված պահանջներին`

-կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

-պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել