Եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ․ Արա Զոհրաբյան

«Ազատագրական շարժման» մասնակից, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանըհայտնում է, որ առավոտյան մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել:

«ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:

Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում կայացած հավաքի ժամանակ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ շարժումը 3 պահանջ է ներկայացնում․

«1․ Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։

2․ Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։

3․ Պահանջում ենք, որպեսզի ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։

Նա նորից նշեց, որ վերկուսակցական շարժում են հիմնել ու, ու եթե կան քաղաքական ուժեր, որ ներկայացված կետերին համաձայն չեն՝ լրիվ այլ խնդիր է։ «Քննադատեք, վարկաբեկեք մեզ, միևնույն է սա է մեր պահանջը»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել