Մենք երեք պահանջ ենք ներկայացնում․ Արա Զոհրաբյանը՝ «Ազատագրական շարժման» հավաքին

Մեզ տարբեր թեմաներով միշտ շեղել են․ նախկիններ և ապագա, ու՞ր մնաց ներկան, մեր ներկան չկա, մենք այդ ներկան չենք տեսնում, այդ ներկային ենք ուզում տեր կանգնել։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում, «Ազատագրական շարժման» շտապ հավաքի ժամանակ ասաց շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը։

«Արդեն սկսել են մեզ քննադատելու, վարկաբեկելու հետաքրքիր գործընթացները, ընդ որում, թե՛ իշխանության կողմից, որը հասկանալի էր, թե՛, ցավոք, ընդդիմադիր որոշ ուժերի և գործիչների կողմից։ Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և մենք խառնել ենք շատերի ծրագրերը»,-ասաց նա։

Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ շարժումը 3 պահանջ է ներկայացնում․

«1․ Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։

2․ Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։

3․ Պահանջում ենք, որպեսզի ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։

Նա նորից նշեց, որ վերկուսակցական շարժում են հիմնել ու, ու եթե կան քաղաքական ուժեր, որ ներկայացված կետերին համաձայն չեն՝ լրիվ այլ խնդիր է։ «Քննադատեք, վարկաբեկեք մեզ, միևնույն է սա է մեր պահանջը»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել