«Ազատագրական շարժման» խաղաղ բողոքի ակցիան՝ մետրոյի կայարանում

«Ազատագրական շարժման» մասնակից, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել՝ նշելով․

«Խաղաղ բողոքի ակցիա՝ մետրոյի Երիտասարդական կայարանում:

Այսօր ժամը 18:30-ին շտապ հավաք Երևանի Հանրապետության հրապարակում»:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում կայացած հավաքի ժամանակ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ շարժումը 3 պահանջ է ներկայացնում․

«1․ Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։

2․ Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։

3․ Պահանջում ենք, որպեսզի ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։

Նա նորից նշեց, որ վերկուսակցական շարժում են հիմնել ու, ու եթե կան քաղաքական ուժեր, որ ներկայացված կետերին համաձայն չեն՝ լրիվ այլ խնդիր է։ «Քննադատեք, վարկաբեկեք մեզ, միևնույն է սա է մեր պահանջը»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել