«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։00 կմեկնարկի Ազատագրական շարժման իրազեկման երթը Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Երթը կշարժվի Հանրապետության հրապարակ։ Կառավարության շենքի մոտ 17։00-ին տեղի կունենա մեծ հանրահավաք։
13:00 քայլերթ ՀԱՊՀ-ից
17:00 հանրահավաք Հանրապետության Հրապարակում»: