Նոյեմբերի 21-ին մեր կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոցհարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի․ «ՀայՓոստ»

«ՀայՓոստը» հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սիրելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինմամբ և պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ին մեր կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոց.հարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի:

Չեն գործի նաև Երևանի թիվ 0042 և 0010 փոստային բաժանմունքները:

Մեր մասնագետները մշտապես աշխատում են ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել