Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 17-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հաշվի առնելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանի գրությունը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` 2021 թվականի դեկտեմբերի 4-ից 7-ը գործուղել Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
2. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Սարգսյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին»: