Քիմ Քարդաշյանն ինքնաթիռ է վարձել՝ Աֆղանստանից կին ֆուտբոլիստների և նրանց ընտանիքներին տարհանելու համար

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից տարհանել կին ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին: Այս մասին հայտնում է Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում։

Քարդաշյանի վարձակալած ինքնաթիռով ընդհանուր առմամբ 130 մարդ է տարհանվել:

Քարդաշյանը նշել է՝ ինքն այնքան երախտապարտ է, որ կարողացել է օգնել այդ խիզախ կանանց և նրանց ընտանիքներին՝ իրենց նոր տուն հասցնելու:

Նա տարածել է նաև տեսանյութ, որտեղ երևում են Քաբուլից տարհանեված կին ֆուտբոլիստները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել