Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի թեստավորման ապօրինի բացված կետեր

Վրաստանում Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ թեստավորման ապօրինի բացված օբյեկտներ։

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Հաղորդվում է, որ քովիդ թեստավորման կետը գտնվել է Աղմաշենեբելի պողոտայի ոսկերչական խանութներից մեկում։ Հաստատությունը գործել է առանց բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգով պահանջվող պարտադիր ծանուցման։

Կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատության նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որն ուղարկվել է դատարան՝ հետագա արձագանքման համար։ Նման դեպքեր են գրանցվել Ռուսթավիում և Բաթումում։

«Այս տեսակի հաստատությունները հիմնականում նմուշներ են վերցնում և ուղարկում լաբորատորիաներ, սակայն անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել գործակալություն և պահպանել բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգերը»,- ասել է կարգավորող հանձնաժողովի ղեկավար Զաալ Կապանաձեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել