ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխան չտալու պատճառով. ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
ՔՊ-ից Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչ խոչընդոտներ կան դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները սկսելու համար:
Փաշինյանը հիշեցրեց՝ դեռևս 2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։