Կրեմլը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը

Ռուսաստանը կշարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում, իրավիճակը հնարավոր է կայունացնել միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդհանուր պայմանավորվածությունների կատարման միջոցով, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսական կողմը կշարունակի դա անել (միջնորդ լինել բանակցություններում): Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, և մենք կարծում ենք, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և դա կլինի նման միջադեպերի չվերսկսման երաշխիքը»,- ասել է Պեսկովը։

Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։

«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումները անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել