Լուսինե Մարտիրոսյանն ավարտում է Արդարադատության նախարարության խոսնակի պաշտոնում իր աշխատանքը

«Ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարության աշխատակիցներին համատեղ աշխատանքի և ընկերության համար:

Խոսնակի գրառման մյուս հատվածը ներկայացնում ենք ստորև.

«Սկզբում Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ ու վարչության պետ-մամուլի քարտուղար աշխատածս տարիների լավագույնը, բացի աշխատանքային շատ լուրջ փորձից, գիտելիքների պաշարից, Նախարարության իմ սիրելի ու հարազատ դարձած գործընկերներն են, որոնց մի մասը գործընկերոջից դարձել են իրական ընկերներ։

Շնորհակալ ու երախտապարտ եմ աշխատելուս տարիների բոլոր նախարարներին, Նախարարության բոլոր գործընկերներիս, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր նախկին ու ներկա աշխատակիցներին՝ համատեղ աշխատելու լավագույն հնարավորության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել