ՀԱՊԿ-ը հայկական կողմից ոչ մի պաշտոնական դիմում չի ստացել․ Զայնետդինով

ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական խնդրանքներ չի ստացել՝ կապված Ադրբեջանի հետ սահմանային սրման հետ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացել: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել