Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերն այսօր Քարվաճառի (Քելբաջար) և Բերձորի (Լաչին) շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Թե քանի հոգի է գերեվարվել, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։
Հակառակորդը հայտնում է նաև Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողի վիրավորվելու մասին։
Հայկական կողմն առայժմ այս հաղորդմանը չի արձագանքել, ավելի վաղ տեղեկացրել է 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։
ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։