35-68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են անվճար հետազոտվել՝ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի հայտնաբերման համար․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օր:

Հայաստանում իրականացվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակներում հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և մինչև 23 տարեկան երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ, թեստ-երիզներ և արյան մեջ գլուկոզի չափման սարքեր:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:

Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:

COVID-19 համավարակի պայմաններում ՇԴ-ով պացիենտները հանդիսանում են ռիսկի խումբ և խոցելի են հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների առաջացման, ելքի տեսանկյունից:

ՇԴ ունեցողների COVID-19 -ի դեմ պատվաստումը կնվազեցնի հիվանդության բարդ ընթացքն ու անցանկալի ելքերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել