Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Շուշիի մոտակայքում տեղի ունեցել միջադեպը։ Այս մասին հայտնում է ArtsakhPress-ը։
Մասնավորապես՝ ադրբեջանական հենակետի մոտ կանգնում է մի մեքենա, որից դուրս է գալիս մի երիտասարդ և նռնակ է նետում դեպի նրանց կողմը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նռնակ նետողը օրերս ադրբեջանցիների կողմից սպանված հայ երիտասարդի հարազատներից է։
Հավելենք, որ հրապարակվել են նաև կադրեր, որոնց համաձայն վերոնշյալ տղամարդը ձերբակալվում է ռուս խաղաղապահների կողմից։
Արցախի ոստիկանությունից էլ հայտնել են, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին քիչ հետո կտրամադրեն հավելյալ տեղեկություն։