Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սարալանջի կանաչապատումը մեր ամենասպասված, չհաշված նաեւ՝ ամենաբարդ պրոյեկտներից է:
Տարածքի բարդ լանդշաֆթը, գրունտի անբարենպաստ կազմը եւ շատ ուրիշ գործոններ գուցե դանդաղեցնում են ծրագրի ընթացքը, բայց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պրոֆեսիոնալների անընդհատ աշխատանքի շնորհիվ, անշեղորեն գնում ենք դեպի քաղաքի համար շատ կարեւոր նպատակի իրագործում:
Շնորհակալություն Քրիստինե Վարդանյանին՝ այս բարդ աշխատանքը համակարգելու եւ լուսանկարների համար»։
