Մինչև 50 հազար դրամ տուգանքներ՝ ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված է քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։

1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000-10000 դրամի չափով։

2. Նշված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 20000-50000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել